Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին, ուրեմն սպասում է պատասխանի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 27–ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, արձագանքի դեպքում կկարողանան իրենց գնահատականը տալ: Իսկ ասուլիսին ներկա, «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանը ասաց, որ նամակը խնդիրը բարձրաձայնելու միջոց է, հետեւաբար իր համար բնավ պարտադիր չէ Սերժ Սարգսյանի պատասխանը:

Անդրադառնալով աշնան քաղաքական զարգացումներին` Սաֆարյանը նշեց, թե հիմնական ինտրիգը մնում է այն, թե ում կառաջադրի ընդդիմությունը եւ կարծում է, որ այդ հարցում հստակություն մտցրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես նաեւ նկատեց, որ իրենց թեկնածուն լուրջ առավելություն ունի դաշտում եւ ընդդիմադիր դաշտերից մեկը ժողովելու է նրա շուրւ:«Ինտրիգ է մնում նաեւ, թե ում կառաջադրի կամ կպաշտպանի ԲՀԿ-ն: Քիչ եմ հավատում, որ Լեւոն Տեր-Պետրոյսնը կառաջադրվի, քանի որ նա  ֆուրորով մուտք գործեց եւ դժվար թե որոշի քաղաքական դաշտից հեռանալ`  5-6 տոկոս հավաքելով»,- կարծիք հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի