Գեղարքունիքի մարզում 23-ամյա Ռ. Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ակնհայտ տասնվեց տարին չլրացած Ա. Հ-ի հետ ունեցել է սեռական հարաբերություն: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: Ռ.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով: Ռ.Գ-ին խնդրել է նաեւ արագացված դատաքննություն իրականացնել: Իսկ տուժող, 15-ամյա Ա. Հ-նը հայտնել է, որ ինքն ամուսնացել է ամբաստանյալ Ռ.Գ-ի հետ, հղի է նրանից: Հետեւաբար, որեւէ պահանջ չունի եւ խնդրել է ամուսնու նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել:
Քննելով գործը սեպտեմբերի 6-ին դատարանը վճռել է Ռ.Գ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով եւ դատապարտել տուգանքի 150 հազար ՀՀ դրամի չափով: Ռոման Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:




























