Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ:
Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեր եր աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալների: Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը եւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:
Այսպիսով, 2012թվականին մեր հավաքականը միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ՝1 արծաթ եւ 11 բրոնզ:
Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջեւում է:




























