ԲՀԿ եւ ՀՅԴ առաջնորդները ու Ժառանգության նախգահ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն հանդիպել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Նման հանդիպումներ չեն եղել, թեեւ ես բոլորի հետ հաղորդակցության մեջ եմ: Այսինքն` այնպես չէ, որ դրանք ինձ համար արգելված գոտիներ են»,- ավելացրեց Րրաֆֆի Հովհաննիսյանը:Ի դեպ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնը եւս ենթարկվել է հետապնդումների: «Մեզ հետապնդել են, մեզ հալածել են: Շատ մարդիկ այն ժամանակ լուռ են մնացել: Շատ ժամանակ, որ այդ մարդիկ լուռ են մնացել եւ այդ համակարգի ծառաներն են եղել, հիմա սլաքի, թիրախի տակ են եւ մենք էլ իրենց զորակցում են»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ասաց, որ բոլոր նախագահների օրոք զգացել է նախագահների ապարատների եւ համապատասխան մարմինների շունչը, բայց հիմնական իր այս հղումը վերագրում է Ռոբերտ Քոչարյանին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























