Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, Երեւան-Մեղրի ճանապարհի 349,5 կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 1987 թ. ծնված Գավրուշա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























