Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 25-ամյա Ս.Ց-ն իրենց բնակարանում խանդի հողի վրա խոհանոցային դանակով սպանել է կնոջը` Ա. Դ-ին: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
Ս.Ց-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հունիսի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում իրենց բնակարանում խանդի հողի վրա խոհանոցային դանակով սպանել է կնոջը` Ա. Դ-ին, վերջինիս դիտավորությամբ զրկելով կյանքից:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանվորումը: Որոշումը ուղարկվել է կողմերին` հոկտեմբերի 2-ին:





























