2013թ. մոտալուտ մեկնարկի շրջանը բառիս բուն իմաստով փորձում են բացել այն խորհրդարանականներն ու թաղային հեղինակությունները, որ որոնք ամուր թելերով միշտ կապված են իրար: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Ձեւավորված ամուր հարաբերություններ էլ ավելի ամրացնելու եւ դրան նույնիսկ նոր լիցքեր փոխանցելու ակնկալիքով էլ թաղի «դեպուտատները» խորասուզվել են «օրինաստեղծ» գործունեության մեջ: Հատկապես այս օրերին այդ գործին է լծվել ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանը, ով մտադրություն ունի շաբաթվա վերջին Շենզավիթի քրեական հեղինակությունների հետ մեծ հավաքույթ կազմակերպել: Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների, պատգամավոր Մ. Սարգսյանի նախատեսած հավաքին մասնակցելու են Շենգավիթում հայտնի «Բլդի» մականունով Աշոտը, ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը` Բենզին Ռուբոն, Չարբախցի Լյովիկը, «Հայէլեկտրոյի» հայտնի Սեյրանի շրջապատը, իր իսկ հարազատ եղբայր Արմեն Սարգսյանը եւ այլք: Իսկ որ ամենից հետաքրքիրն է, հնարավոր է, որ Մարտին Սարգսյան-Շենգավիթի «խարոշիներ» հանդիպումից անմասն չմնան ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Աբրահամ Մանուկյանը` Հայկոոպի Աբոն, ինչպես նաեւ Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, ովքեր Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի հետ բավականին ուշագրավ ճանապարհ ունեն անցած: Կամ ինչպես իրար գլուխ հավաքվելուց է պարծենում այս եռյակը. «Թե ինչ կռիվներ ու կինոներ ենք ցույց տվել` դժվար է ասել, թե որեւէ մեկը կարող է ցույց տալ, թե ոչ»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























