Արարատի մարզի Ոստան գյուղի թիվ 6-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 3-ին, ժամը 02.53-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,
դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել՝ 03.17-ին: Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 09 UO 167 պետհամարանիշով ավտոմեքենան:





























