Վրացական ընտրությունների հետ կապված գոյություն ունի երկու կարեւոր փաստարկ: Առաջին գործոնն այն է, որ Վրաստանում նախընտրական շրջանում իրադրությունը լարված էր, իսկ երկրորդը այն է, որ դա նոր քաղաքական պայքար էր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ դա պայքար էր, որը ուղղված էր կառավարական ուժերին, իշխող նախագահին, իսկ մյուս կողմում գտնվում էր մասնավոր հարստությունը: «Դա պայքար էր, որը տեղի էր ունենում գործող նախագահի եւ հարուստ օլիգարխի միջեւ: Իվանաշվիլիի հետ կապված հետաքրքիր փաստը այն էր, որ նա կարողացավ միավորել վեց ընդդիմադիր կուսակցությունները: Հետաքրքիր է նաւե այն փաստը, որ այս ընդդիմությունը միավորված է միայն Սահակաշվիլիի դեմ հանդես գալու նպատակով»,- ասաց նա: Մյուս կողմից էլ, Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, «Վրացական երազանք» կուսակցությունում գոյություն ունեն հակասություններ,որոնք կշարունակվեն, քանի որ այնտեղ ընդգրկված են նացինալիստներ, լիբերալներ, որոնք պայքարում են միմյանց դեմ, բայց միեւնույն ժամանակ՝ Սահակաշվիլիի դեմ:
Վերլուծաբանը նշեց, որ աս ընտրությունները կորոշեն Վրաստանի ապագան: Նա շեշտեց այն հանգամանքը, որ 2010թ իրականացված սահմանադրական փոփոխությունները ուժեղացրել են պառլամենտը եւ վարչապետին, եւ ավելի են թուլացրել նախագահի լիազորությունները: Այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն հաջորդ նախագահական ընտրություններից հետո:
«Վրացական ընտրությունների արդյունքը զարմանալի էր նաեւ վրաց ժղովորիդ համար, քչերն էին սպասւոմ, որ իշխանությունը այսքան քիչ, իսկ ընդդիմությունը այսքան շատ մանդատներ ստանա: Ընդդիմության հազթանակի համար շարժառիթը սեպտեմբերի 19-ն էր, որը ցույց էր տալիս վրացական բանտերում տիրող վիճակը, ինչը ավելի ուժեղացրեց ընդդիմությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Վրաստանում կառավարող կուսակցությունը՝ «Միավորված ազգային շարժումը», նախորդ ընտրությունների արդյունքում ուներ մանդատների մեծ մասը, այս անգամ նրանք պարտություն կրեցին եւ հաղթող դարձավ «Վրացական երազանք» կուսակցությունը, որը գլխավորում էր հարուստ օլիգարխ Իվանաշվիլիին:





























