Գեղարքունիքի մարզը նոր փոխմարզպետ ունի:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գագիկ Ստեփանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Մարզպետունի Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Ավելի վաղ մամուլում գրվել էր, թե  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը` Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի ներկայությամբ, Սեւանում մեքենան սխալ կայանելու համար օրերս վիճաբանել, ապա հարվածել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդուն՝ Սեւակ Ստեփանյանին: «Հրապարակի» փոխանցմամբ, վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: