Վերջերս համատեղ բավականին եկամտաբեր բիզնես գործունեություն են ծավալում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Տնտեսական ճգնաժամի, ծառայությունների ու ապրանքների գների թանկացման եւ անշարժ գույքի գների արժեզրկման արդյունքում շատ կառուցապատողներ չեն կարողանում ավարտին հասցնել սկսած գործը։ Եւ արդյունքում Երեւանում բազմաթիվ էլիտար շենքեր մնացել են կիսակառույց, որովհետեւ դրանց կառուցապատողները չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ։ Մեր Տեղեկություններով, Հ. Աբրահամյանն ու Հ. Հովսեփյանը միասին ինքնարժեքից էլ ցածր գներով գնում են այս շենքերը, ավարտին հասցնում ու գերշահույթ ստանում։ Ի դեպ, Հ. Հովսեփյանի անունը շոշափվում էր նաեւ այլ էլիտար շենքերի հետ կապված աղմկոտ բացահայտումների դեպքում, երբ այդ շենքերի 1 բնակարանը վաճառվել էր մի քանի հոգու»,- գրում է «Ժամանակը»: