Երեկ «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունը երրորդ պարզաբանումն է ներկայացրել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի կողմից մամուլում արված հայտարարությունների վերաբերյալ։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Հայտարարության վերջում ընկերությունը բավականին ուշագրավ ինֆորմացիոն արտահոսք է տվել։ Բանն այն է, որ ասուլիսի ժամանակ հարց է տրվել Այվազյանին, թե ինչպես է նա վերաբերվում հանքավայրեր ունենալու փաստին, այն դեպքում, երբ եղել է նույն լիազորված մարմնի ղեկավարը, ոը տրամադրում էր այդ լիցենզիաները։ Այվազյանն ի պատասխան՝ իր հանքավայրեր ունենալու իրավունքը համեմատել է շնչելու իրավունքի հետ՝ ասելով, որ նույն տրամաբանությամբ մեզ, այսինքն՝ Այվազյանին, կարող ե զրկել շնչելու իրավունքից։ Ընկերությունն էլ արձանագրել է հետեւյալը. «Կարծում ենք, այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումներով. փաստ է, որ Այվազյանի «շնչառության» արդյունքում Այվազյանի ձեռքով ստորագրված հրամաններով Հայաստանի մի շարք առաջատար հանքավայրեր գրանցվել են Այվազյանի մերձավորների ու մտերիմների անուններով, այնուհետեւ այս հանքավայրերի նկատմամբ՝ պարզ «շնչառության» պայմաններում իրականացվել են գործարքներ։ Այդ գործարքներից առնվազն մեկից Այվազյանն անձամբ ստացել է 24 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա յուրօրինակ Այվազյանաշունչ է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























