Հոկտեմբերի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 67/ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Լյովա Ավետիսյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























