Հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1960 թ. ծնված Ռոբերտ Ստեփանյանը, տեղում մահացել է, իսկ 4 ուղեւորները, «Օպել»-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























