Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.55-ին,  «ՎԱԶ-21104»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Վաղարշապատի Վ.Կոստանյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով տղային տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: