Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց  ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: