Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.00-ին, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին  «ԶԻԼ-131»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106»-ի:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կմ-ին բախվել  է «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: