Հոկտեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել «Նոր Խարբերդ» Ա/Ը 5-րդ փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ իր տանը Արմեն Բադալյանի հետ թմրանյութ են օգտագործել, ինչի հետեւանքով Ա. Բադալյանը մահացել է եւ նրա դիակը գտնվում է իր տանը, իսկ ինքը որոշ հանգամանքներից ելնելով՝ գտնվում է այլ վայրում եւ կամավոր կներկայանա բաժին:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է Արմեն Բադալյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: