Հոկտեմբերի 13-ին Հայ առաքելական սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սրբոց Թարգմանչաց տոնը:
Տոնի նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամերգության ընթացքում (ժամը 17.30), Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը:
Հայ եկեղեցին հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին մասնակցելու նախատոնակի արարողությանը եւ ստանալու սրբազան մասունքի օրհնությունը:





























