«Հրապարակը» գրում է, որ ԱԺ մուտք գործող մեքենաների համար նոր կարգ է սահմանվել:

«Ֆրակցիայի ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահներն ԱԺ բակ մտնելիս  պետք է իջեցնեն իրենց ավտոմեքենաների ապակիները, անվտանգության աշխատակիցը պետք է գլուխը մտցնի մեքենայի մեջ, տեսնի այնտեղ ով կա, ինչ կա-չկա, ապա թույլ տա, որ մեքենան մտնի բակ:

Ի դեպ, այս կարգը սկսել է գործել գլխավոր դատախազի` Օսկանյանի հարցով ԱԺ միջնորդություն ներկայացնելուց մի քանի օր առաջ: Ո՞րն է պատճառը. որեւէ մեկը չի բացատրում: Այդ հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը որեւէ կապ չունի դրա հետ, «դա անվտանգությունն է անում»: 

Ընդ որում, Հովիկ Աբրահամյանի մտերիմ-մերձավորները` Թոխմախի Մհերը, մյուս «ճշտով» տղերքը, որոնք մեքենայով բակ մտնելու իրավունք չպետք է ունենան, նաեւ ԱԺ նախագահի օգնական Ժորիկն ու գործերի կառավարիչ Համիկը, կարող են առանց «պատուհանվելու» մտնել»: