Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն օրերս դիմել է Սերժ Սարգսյանին, խնդրելով իրեն տրամադրել թիկնապահներ՝ իր անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Թե Շաբոյանի, որ բացահայտումներն են սպառնալիքի տակ դրել նրա անվտանգությունը, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այս կառույցը դեռ աչքի չի ընկել անբարեխիղճ մրցակցության ու մենաշնորհների դեմ լուրջ պայքարով»,- գրում է «Հրապարակը»:




























