Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում,  Գյումրի-Ախուրյան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21012»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ԳԱԶ-3102»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: