Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 50 հասցեում այսօր` հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի Լոռիի մարզային թղթակիցը, «Դորոժնիկ» ՍՊԸ-ին պատկանող տրակտորը հարվածել է «Գազ-24» մակնիշի մեքենային, ինչի արդյունքում Վանաձորի բնակիչ 28-ամյա Տիգրան Պապիկյանը մարմնական  տարբեր ատսիճանի վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձորի» բժշկական կենտրոն:

«Դորոժնիկ» ՍՊԸ-ի տրակտորը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ Գարիկ  Մուրադյանը: Դեպքի վայր էին ժամանաել Լոռիի Ճանապարահային ոստիկանները: Մեքենան ամբողջությամբ ջախջախվել է, քանի որ տրակտորի մետաղյա շերեփը հավաքել, տարել է մեքենայի տանիքը:

Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի