Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը, ասել է.
«Դեռ չենք որոշել, վերջնական այդ թեմայով ամսի 18-ին հայտարարություն կանեմ, առայժմ քննարկվում է՝ ես Ավանում որպես պատգամավո՞ր պետք է առաջադրվեմ, թե՞ նախագահականին թեկնածությունս դնեմ»,- մեջբերում է «Ժամանակը»։





























