Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը փոփոխություններն սկսել է քաղաքապետարանից: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Մասնավորապես, փորձում է նոր աշխատակազմ ձեւավորել եւ այդ ճանապարհին լուրջ դժվարությունների է հանդիպել: Բանն այն է, որ նա փորձում է նոր սկզբունք կիրառել` բարձրացնել աշխատավարձերը, բայց պայմանով, որ առանց «լեւի» եկամտի են աշխատելու, սակայն բազմափորձ ապարատչիկները պատրաստ չեն այդպես աշխատելու, եւ այդ առումով քաղաքապետարանում դժգոհություններ են հասունանում: Ասում են` Բալասանյանը որոշել է նրանց, ովքեր հրաժարվում են այդ պայմանից, փոխարինել իր ընտանիքին պատկանող կառույցներում աշխատող կադրերով, քանի որ այլ տարբերակ չի տեսնում»,- գրում է «Հրապարակը»։





























