Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ալբերտ Ա.-ին, որի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 3 խմ փայտանյութ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել՝ հայտարարելով, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Վահագնաձոր համայնքի հարակից անտառում սղոցով ապօրինի հատելով 2 կանգուն ծառ:

Պատճառված վնասի չափը եւ ծառերի տեսակները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: