Հայաստանում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին էլեկտրոնային ստորագրության օգտագործման պարտադրանքի հաշվին կառավարությունը մինչեւ տարեվերջ կհավաքագրի շուրջ 220 միլիոն դրամ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների`էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման համար անհրաժեշտ 6 հազար դրամ մուծումից ՀՀ կառավարությունը փոխհատուցել է միայն 3 հազարը: Անհրաժեշտ վճարների փոխհատուցման հարցը` մինչ օրս հնչած պաշտոնական հայտարարություններում այլ կերպ է ներկայացվել»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























