Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 33 շենքի 33-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 17-ին, ժամը 22.47-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը. սանհանգույցում անգիտակից վիճակում հայտնաբերել են տանտիրուհի` 78-ամյա Մ. Հայրապետյանին: Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տեղադրություն




























