Երեւանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/1 շենքի 1-ին բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 17-ին, ժամը 22.47-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,
դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը. լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել են տանտիրուհի` 71-ամյա Ա. Աղաբաբյանին: Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել «էրեբունի» բժշկական կենտրոն:




























