Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում եւ Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Տեղեկացվում է նաեւ, որ նշված վայրերում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























