ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց, թե խոշոր բիզնես ունի: Հարցին, թե այդ դեպքում գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում որտեղի՞ց է գոյացել 3 մլն դոլարը, Գ. Խաչատրյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել իր բոլոր նախորդ հայտարարագրերը:
Գ. Խաչատրյանը հաստատեց, որ առանձնատուն ունի, սակայն նշեց, որ այն կառուցել է օրինական ճանապարհով ստացած եկամուտներից:





























