Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողները Քաջարան-Մեղրի ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցրել են Ագարակ քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Մանվել Մ.-ի վարած «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենան, որի թափքի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է կաղնի եւ բոխի ծառերի 24 խմ փայտանյութ՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ Մանվել Մ.-ի բացատրության` փայտանյութը գնել է նույն օրը, ժամը 06.00-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղից:

Կատարվում է հետաքննություն: