29-ամյա Հակոբ Սաֆարյանը  2007թ-ից  թունավորման հետեւանքով  4 ամիս  «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվել է կոմայի մեջ: Այնուհետեւ բժիշկները նրա մոտ «կոնտրակտուրա» հիվանդություն են ախտորոշել: «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս գրելուց հետո տղայի բուժումը շարունակել են Հայաստանում գործող տարբեր վերականգնողական բժշկական կենտրոններում, սակայն նրա վիճակը գնալով վատթարանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հակոբ Սաֆարյանի հայրը` Վազգեն Սաֆարյանը:

«Այդ հիվանդության արդյունքում տղաս քարանում, ոսկորանում է  եւ չի կարողանում քայլել: 1-ին կարգի հաշմանդամ է դարձել, թեւերը, ոտքերը վերջույթները ընդհանրապես չեն շարժվում: Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները նրան տարել ենք, սակայն նույնիսկ Կարմիր խաչում ասացին, որ այս հիվանդությունը Հայաստանում չեն կարող բուժել: 6 տարի է ինչ տղաս անկողնային հիվանդ է եւ սայլակին գամված: Հիմա պատրաստվում ենք նրան տեղափոխել Գերմանի, քանի որ միայն այնտեղ են այս հիվանդությունը բուժում»,- ավելացրեց Հակոբ Սաֆարյանի հայրը:

Հակոբի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար գումար է անհրաժեշտ: Նրան օգնելու համար կարող եք գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Կոտայք» մասնաճյուղ

Վազգեն Սաֆարյան AM 0238152,019, 09/08/12

Ընթացիկ հաշիվ 220113325579000 AMD