Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իսլամական Կուրբան բայրամի կապակցությամբ Սիրիայում կողմերին զինադադարի կոչ է արել։

Թուրքական IHA գործակալության փոխանցմամ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի հանրապետության անունից Սիրիայում իրա դեմ դեմ պատերազմող կողմերին կոչ է արել Կուրբան բայրամի տոնի ժամանակ զերծ մնալ ռազմական գործողություններից։

Դավութօղլուն նշել է, թե կողմերը պետք է հնարավորինս երկար պահեն զինադադարը՝ շեշտելով, թե Կուրբան բայրամի ժամանակ Թուրքիան կավելացնի Սիրիայի խաղաղ բնակչությանը հատկացվող մարդասիրական օգնությունը։