Տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում, ինչի հետեւանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու համար:




























