«Սկզբում զրո խնդիր, այժմ միայն խնդիրներ հարեւանների հետ», -սա է Թուրքիայի այսօրվա իրական պատկերը: Այս մասին իր վերլուծական հոդվածում մանրամասնում է գերմանական «Die Zeit» պարբերականը:
«Արդյո՞ք Թուրքիան քիչ առաջ ծաղկող երկիր ու խաղաղության կղզի չէր ողջ Մերձավոր Արեւելքում: Իսկ հիմա թուրք գյուղացիները զոհվում են սիրիական արկերից: Բացի այդ Թուրքիան հակամարտության մեջ է մտել նաեւ Ռուսաստանի, Իրանի ու Իրաքի հետ: Թուրքական պետությունը գտնվում է ցնցումների եպիկենտրունում, ցնցումների, որոնք ներառել են Մերձավոր Արեւելքն ու ողջ աշխարհը:
Սիրիական պատերազմը տարածաշրջանը բաժանել է հակամարտող կողմերի եւ զրկել Թուրքիային իր միջնորդությունը ցուցաբերելու քաղաքականությունից: Թուրքիան այլեւս հավասարակշռություն չի պահպանում Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, եւ կրկին վերածվել է ճակատային պետության», -գրում է թերթն ու շարուանկում.
«Զրո խնդիր հարեւանների հետ»,-այսպես էր Անկարան իր քաղաքականությունն անվանել: Առաջին անգամ Թուրքիայի Հանրապետությունն իր պատմության մեջ իրական համերաշխության մեջ էր իր հարեւանների հետ: Մասնավորապես 2008 թ-ին Սիրիայի հետ հարաբերություններն այնքան ջերմ էին, որ Էրդողանն ու Բաշար ալ-Ասադն իրենց կանաց հետ եւ նույն արեւային ակնոցներով հանգստանում էին թուրքական զբոսաշրջության դրախտ Բոդրումում: Իրաքի, Իրանի ու Ռուսաստանի հետ էլ նավթային ու գազային խողովակաշարերի պարագայում Թուրքիան վերածվել էր առանց վիզայի ճանապարհորդության երկրի ու պարզապես բարեկամական երկրի: Կարեւորը բռնտապետների հետ լավ հարաբերություններ ունենալն է, սա էր Թուրքիայի քաղաքականությունը:
Ապա, երբ ի հայտ եկան արաբական ապստամբություններն ու բռնապետները սկսեցին նահանջել, Անկարան անմիջապես փոխեց իր դիրքորոշումն ու սկսեց հանդես գալ ապստամբող ժողովրդի պաշտպանության դիրքերից:
Եւ այս համաշխարհային հակամարտության մեջ կոտրվում է Թուրքիայի ՝ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը: Թուրքական կառավարությունն Ասադի վարչակարգի տապալման իր հույսերը կապում է ապստամբների հետ, իր հարկի տակ ընդունում Սիրիայի ընդդիմադիր քաղաքական, ժամանակավրապես նաեւ զինվորական ուժերին: Սիրիայի Ազատ բանակը զինվում է Թուրքիայում եւ Թուրքիայի տարածքով է զինամթերքը տեղափոխում Սիրիա: Թուրք-սիրիական սահմանի վրա Թուրքիան կրակ է բաց թողնում Սիրիայի կառավարական զորքերի վրա, կանգնեցնում Սիրիա ուղեւորվող ինքնաթիռները եւ այլն:
Թուրքիայի զայրույթը պայմանավորված է նաեւ նրանով, որ շրջապատված է Ասադի կողմնակիցներով: Իրանի հետ հարաբերությունները հատկապես վատթարացան, երբ Թուրքիան համաձայնեց երկրի արեւելյան հատվածում տեղակայել ՆԱՏՕ-ի հակահռթիռային պաշտպանական կայանը: Իրաքյան կառավարության հետ վատ հարաբերությունները սկսվեցին, երբ Թուրքիան փախուստի դիմած Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին փախստականի ապաստան տվեց: Բաղդադն այսօր Իրանի եւ Ասադի կողմն է, իսկ իր զինամթերքը գնում է Մոսկվայից: Իր կարեւոր էնէրգամատակարար Ռուսատանի հետ եւս Թուրքիան վեճերի մեջ է: Այն բանից հետ, երբ Թուրքիան բռնազավթեց ռուսական հետխախուզական տեխնիկան, Ռուսաստանի նախագահ Պուտինը անցյալ շաբաթ չեղյալ հայտարարեց երկար պլանավործ իր այցը Անկարա:
Սկզբում զրո խնդիր, այժմ միայն խնդիրներ. այսպես Թուրքիան ապրում է թշնամաբար տրամադրված հարեւաննեորով:





























