Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի եւ Բիթլիս նահանգներում PKK-ի զինյալների հետ բախման հետեւանքով սպանվել է 3 թուրք ոստիկան եւ 3 զինվորական։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան, Հաքքարիի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները գործողություններ են սկսել PKK-ի զինյալների դեմ։ Բախման ժամանակ սպանվել է 3 ոստիկան, այդ թվում հատուկ նշակության ջոկատի ոստիկանապետ Յալչըն Դիզդարօղլուն։

Միեւնույն ժամանակ Բիթլիս-Դիարբեքիր ավտոճանապարհին կից լեռնային հատվածներում եւ բախում է տեղի ունեցել թուրքական անվտանգության ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ։ Այս բախման հետեւանքով սպանվել է գյուղի վարձկան պահապաններից 3 հոգի։