Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 13 շենքի 1-ին մուտք կատաղած շուն է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները վնասազերծել են շանը եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տուժաղածներ չկան: