NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Գարի Լեյնի հոդվածը, որը հրապարակվել է «CBN News» -ի կայքում.
Թուրքիան վերջերս հայկական օդանավն էր իջեցրել` հայտարարելով, թե ռուսական զենք է տեղափոխում Սիրիա:
Սիրիայի կառավարության եւ ապստամբների միջեւ ռազմական գործողություններն անցան Թուրքիայի հետ սահմանը, եւ թուրքական զորքերը պատասխան տվեցին:
Սրանք ընդամենը երկու վերջին օրինակներից են Մերձավոր Արեւելքում հակամարտության սրման, որը կարող է վերածել տարածաշրջանային պատերազմի: Թուրքական ՆԱՏՕ-ի անդամ է եւ ներկայումս ավելի մեծ ջանքեր է ներդնում` Բաշար Ասադին տապալելու համար: Թուրքիան զգուշացրել է, որ իր զորքերը կարող են գրոհել Դամասկոսը երեք ժամվա ընթացքում:
Հուդզոնի ինստիտուտից Սեմուել Թադրոսը կարծում է, որ թուրքերը ծարավի են գործողությունների: «Սա Թուրքիայի համար հրաշալի հնարավորություն է դերակատարություն ունենալ տարածաշրջանում` դառնալ սուննիական շահերի հերոսը` միանալով սուննիական մեծամասնությանը, որը կպայքարի Սիրիայի ապագայի համար»,-ասաց Թադրոսը:
Դա կարող է աջակցել ողջ Մերձավոր Արեւելքում սուննիական մահմեդական խալիֆաթի ստեղծման ջանքերին: Սակայն Թուրքիան Սիրիայի միակ հարեւանը չէ, որը զգում է պատերազմի հետեւանքները: Սիրիան գրոհել է նաեւ ապստամբների դիրքերը Լիբանանի եւ Հորդանանի սահմաններում: Լիբանանցիները անհանգստացած են, որ հակամարտությունը կարող է հասնել Լիբանան, եւ վերջինս նորից կհայտնվի քաղաքացիական պատերազմի մեջ: «Սիրիայում հակամարտության կրոնական բնույթը, բնականաբար, կողմնակի ազդեցություն ունի լիբանանյան քաղաքականության վրա»,-նշել է Թադրոսը:
Նա ասում է, որ սուննի մահմեդականներն սկսում են զինվել Սիրիայում եւ նրանք կարող են նույնն անել Լիբանանում: Նա զգուշացրել է, որ Լիբանանում շատ սուննիներ կցանկանան հաշիվները մաքրել «Հզբոլլահի» հետ` վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության համար:
Տրածաշրջանային երկու գերտերություններ, որոնք սիրիական պատերազմի հարցում հակադիր կողմերում են, նախապես արտահայտվել էին հրադադարի օգտին: Անհասկանալի է` կհամաձայնվեն արդյոք Ասադի ռեժիմը եւ նրա դեմ պայաքարող խռովարարները պահպանել զինադադարը:





























