Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը 14:00-ի սահմաններում մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Բերդ-Նավուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: NEWS.am-ի Տավուշի մարզային փրկարարական վարչության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վիկտոր Թադեւոսյանը նշեց, որ նախնական տվյալներով մի քանի հարյուր մետրից ձորն է ընկել «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, որում կրկին նախնական տվյալներով եղել է 3 մարդ. «Տեղանքը ահավոր բարդ տեղ է, այնտեղ հեռախոս նույնիսկ չի բռնում, մեքենաները չեն հասնում, հիմա մեր փրկարարներից 4 հոգի գնացել են, բայց էլի ենք օգնություն ուղարկել, տղաները պետք է պարաններով իջնեն վթարի վայր…»,-ասաց նա:
Թադեւոսյանի տեղեկացմամբ` մեքենան պատկանում է Բերդ գյուղի բնակչին, տուժածներից մեկը մահացել է, մյուս երկուսը վիրավոր են: Մանրամասները՝ առաջիկայում:




























