Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ղ. Աղայան փողոցի թիվ 9 շենքի 75-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից իջեցնել ծանրաքաշ լինելու պատճառով, եւ նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 14.05-ին հրշեջ-փրկարարները տանից անվնաս իջեցրել են 1929 թ. ծնված Լիդա Բաբայանին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:




























