Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի առողջական վիճակը այսօր համեմատաբար լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին նրա հարազատները:
Մի քանի օր է` նա գտնվում է հիվանդանոցում եւ անցնում է ինտենսիվ թերապիա: Հարազատները նշեցին, որ դեռ հայտնի չէ` երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Սոս Սարգսյանը իր ծննդյան 83-րդ տարեդարձը այսօր նշում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ստանում նամակներ, շնորհավորանքներ: Տարեդարձի կապակցությամբ հիվանդանոցում նա բազմաթիվ հյուրեր է ընդունել, նրան են այցելել հարազատները, ընկերները, հայտնի քաղաքական, հասարակական գործիչները, օրինակ` վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Սոս Սարգսյանը գնացել էր հիվանդանոց` պլանային ստուգման եւ կարծես զուգադիպել էր, նրա վիճակը վատացել էր թոքերի բորբոքման պատճառով:





























