Ըստ հավաստի աղբյուրների, Գյումրիի քաղաքապետարանը գրություն է ստացել «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ից, որը, տեղացիների պնդմամբ, պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս գրությամբ քաղաքապետարանին տեղյակ է պահվել, որ նրանք ՍՊԸ-ին կես մլրդ դրամ են պարտք քաղաքում իրականացրած փոսալցումների դիմաց։ Փաստորեն, Վարդանիկը պաշտոնանկությունից հետո էլ փորձում է քաղաքապետարանից փող ստանալ։ Ի դեպ, նշված ՍՊԸ-ն, ըստ ճշտված լուրերի, փոսալցումների մրցույթը շահելու պահին արտոնագիր չի ունեցել»,- գրում է «Հայկական ժամանակը»։