Երեւանի Գ.Նժդեհ փողոցի թիվ 8 շենքի 4-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տնից իջացնել՝ ծանրաքաշ լինելու պատճառով: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 04.33-ին «1֊03» ծառայության բժիշկ Մարգարյանից: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ հրշեջ-փրկարարները տնից անվնաս իջեցրել են 83-ամյա Ռոզա Մանուկյանին, ով հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց: