Հայաստանի  տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Մասիս», «Մուսալեռ», «Նաիրի» եւ «Աշտարակ» ՋՕԸ-ներում իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ.

Ի կատարում ՀՀ վարչապետի հանձնարարականի եւ հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Մասիս», «Մուսալեռ», «Նաիրի» եւ «Աշտարակ» ՋՕԸ-ներում իրականացված համալիր՝ ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակի ստուգման արդյունքները, կազմված ակտերում արձանագրված խնդիրները, ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհուրդների կողմից քննարկվել են ներկայացված խնդիրները:

Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ: Բոլոր համալիր հարցադրումների տեսանկյունից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Միաժամանակ կարճ ժամկետներ են տրվել՝ ակտերում ներառված խնդիրները ճշգրտելու, շտկելու եւ վերացնելու նպատակով:

• Արդյունքում խիստ նկատողություն է հայտարարվել «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենին եւ գլխավոր հաշվապահին:

• Միաժամանակ «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով խիստ նկատողություն են հայտարարվել ընկերության գլխավոր ճարտարագետին, շահագործման եւ վերանորոգման, ինչպես նաեւ ջրօգտագործման բաժինների պետերին:

• «Մուսալեռ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի կողմից եւս նկատողություն է հայտարարվել ՋՕԸ-ի գործադիր տնօրենին եւ գլխավոր հաշվապահին; Ընդ որում, «Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով նկատողություն է հայտարարվել ջրի հաշվառման պատասխանատուին:

• Նմանատիպ պատժամիջոցներ են կիրառվել նաեւ «Նաիրի» եւ «Աշտարակ» ՋՕԸ-ներում:

• Տարեկան գործունեության արդյունքների քննարկումներով համապատասխան պատասխանատուների նկատմամբ կկիրառվեն նոր` հետագա գործողություններ: