ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 25-ի որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանն ազատվեց աշխատանքից: Որոշումը ընդունվել է հետեւյալ հիմքով՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21–ին կետով եւ 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով:
Նշենք, որ վերջին շրջանում Կ. Միքայելյանի եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանի միջեւ առկա էին լուրջ տարաձայնություններ:
Կ. Միքայելյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:




























