Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար,  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 9-ին, ժամը 21.34-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի 34 LT 880 պ/հ (վարորդ, 25-ամյա Գ.Ղանդիլյան ) մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գազատար խողովակին, ինչի հետեւանքով խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Ժամը 21.50-ի սահմաններում գազի արտահոսքը դադարեցվել է, հրշեջ-փրկարարները իրականացրել են մեքենայի հոսանքազրկման աշխատանքներ: