Նոյեմբերի 9-ին, ժամը 20.00-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի ծառայողները շրջագայություն կատարելիս՝ Կիեւյան կամրջի վրա կանխել են 56-ամյա մի տղամարդու ինքնասպանության փորձը եւ նրան ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տղամարդը խոստովանել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է Կիեւյան կամրջից ցած նետվել:

Կատարվում է հետաքննություն: