Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակիչ` 77-ամյա Պայծառ Եգանյանը նոյեմբերի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում տանից դուրս է եկել, ուղեւորվել գյուղից 400 մ հեռավորության վրա գտնվող հանդամաս եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 12-ին, ժամը 01.26-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 4 ոստիկան, 20 տեղի բնակիչ: Ժամը 03.46-ին, ելնելով եղանակային անբարենպաստ պայմաններից, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին: Նոյեմբերի 12-ին, ժամը 09.15-ին Պայծառ Եգանյանը վերադարձել է տուն:




























