Նոյեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթեւ ճանապարհի 12-րդ կմ-ին շրջվել է:

Վարորդը` 1963 թ. ծնված Նորայր Եղիազարյանը, տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: